Ազար. Ինձ դուր եկավ նորամուտս աշխարհի լավագույն մարզադաշտում

14:09 15.09.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է «սերուցքայինների» կազմում նորամուտի տպավորություններից: Պրիմերայի 4-րդ տուրում «Ռեալը» տանը հյուրընկալել էր «Լևանտեին» (3-2): Ազարը 60-րդ րոպեին փոխարինեց Կազեմիրոյին:

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ դուրս գալ խաղադաշտ ու հաղթել: Ծանր է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալը, բայց գլխավորը հաղթանակն է: Շատ գոհ եմ հաղթանակից ու նորամուտիցս: 

Այն պահից ի վեր, ինչ պայմանագիր էի կնքել, ցանկանում էի խաղալ այս հիանալի մարզադաշտում: Երկրպագուներն աջակցում էին ինձ ու վայելում պահը:

Ես ուզում եմ բավականություն ստանալ ֆուտբոլից թիմակիցներիս հետ ու շատ խաղալ: Ինձ դուր եկավ նորամուտս աշխարհի լավագույն մարզադաշտում», - Ազարի խոսքերն է մեջբերել AS-ը:

Share |

Լրահոս

Loading...