Հենրիկ Սարգսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

23:26 15.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, փոխանցում է Հայաստանի Բռնցաքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Այսպիսով, քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 5 բռնցքամարտիկ: Հենրիկ Սարգսյանից բացի պայքարը շարունակում են նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս

Loading...