Հայաստանի լրագրողների հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Լիտվայի միջազգային մրցաշարում

00:11 15.09.2019

Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ավարտվեց լրագրողների միջև անցկացվող 15-րդ միջազգային մրցաշարը:

Ցուցադրած +5=2-2 արդյունքով և վաստակած 17 միավորով, Հայաստանի Լրագրողների Հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Մոլդովայի ընտրանին՝ 24 միավորով, իսկ 3-րդ տեղում Ուկրաինան է՝ 15 միավորով:Ի դեպ՝ Լիտվայի հավաքականը նույնպես ուներ 15 միավոր, սակայն անձնական ցուցիչներով զիջեց ուկրաինացիներին:  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի լրագրողների հավաքականի ֆեյսբուքյան էջը։ 

Հաղորդվում է, որ մեր թիմը խփել է  21 և բաց թողել 11 գնդակ: Մրցաշարի ընթացքում մեր թիմից գոլերով աչքի են ընկել՝ Հովհաննես Մամբրեյանը - 5, Հովհաննես Մելքունյանը -4, Դավիթ Եղիազարյանը - 4, Նարեկ Հարությունյանը - 3, Սամվել Ղարագյոզյանւ - 2, Դավիթ Ալավերդյանը - 1, Արման Ալավերդյանը - 1 և Էդուարդ Քալանթարյանը - 1:

 Նշվում է նաև, որ եթե մեր թիմում լինեն անհատական մրցանակներ, կտեղեկացնեն քիչ ուշ, որովհետև անհատական մրցանակակիրները հայտնի կլինեն երեկոյան անցկացվելիք մրցանակաբաշխության ժամանակ։

Share |

Լրահոս

Loading...