Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

16:20 15.09.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Չնայած դրան՝ քիչ է հավանականությունը, որ նա կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղին: Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 17-ին: Այս մասին գրում է Marca-ն:

Վնասվածքի պատճառով Մեսսին այս մրցաշրջանում դեռևս ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել: 32-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ մարզվում էր անհատական ծրագրով:

Անցած մրցաշրջանում Մեսսին ակումբային մակարդակում 51 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում:

Share |

Լրահոս

Loading...