Նադալ. Մեդվեդևը նոր սերնդի լավագույն թենիսիստն է

16:56 15.09.2019

Աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆաել Նադալը բարձր է գնահատել ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևի հեռանկարները: Մեդվեդևը ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում 5 սեթում 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6 հաշվով պարտվեց իսպանացուն:

«Արդյոք Մեդվեդևը նոր սերնդի լավագույն խաղացո՞ղն է: Այս պահին՝ այո: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Մեդվեդևը համաշխարհային ռեյտինգում 4-րդն է, նրա ամառային արշավը հազիվ թե կարող էր ավելի լավ դասավորվել: Բայց տաղանդավոր տղաներ շատ կան: Նա, ով հնարավորություն կունենա զարգանալու և կատարելագործվելու ամենից շատ, շանս կստանա հաջորդ 6-7 տարիներին պայքարելու ամենաբարձր տեղերի համար», - Նադալի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ Մեդվեդևը 4 անընդմեջ հյուսիսամերիկյան մրցաշարում հասել է մինչև եզրափակիչ, որոնցից հաղթել է մեկում՝ Ցինցինատիի «Մասթերսը» (ԱՄՆ):

Share |

Լրահոս

Loading...