Նեյմարը պատմել է, թե ինչպես է վերաբերում երկրպագուների սուլոցներին

20:08 15.09.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է երկրպագուների պահվածքը, որոնք սուլել էին իրեն «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (1:0):

«Բոլորը գիտեն, թե ինչ է եղել ամռանը։ Եթե երկրպագուները ցանկանում են սուլել ինձ, թող այդպես էլ լինի։ Ես նրանց ասելիք չունեմ։ Երկրպագուներն իրավունք ունեն մարզադաշտում անել այն, ինչ ցանկանում են։ Սակայն ՊՍԺ-ի մյուս խաղացողները արժանի չեն սուլոցի։ Ես ոչինչ չեմ կարող ասել ՊՍԺ-ի երկրպագուների դեմ։ Երկու տարի առաջ նրանք շատ ջերմ ընդունեցին ինձ, երբ տեղափոխվեցի ակումբ։ Ես ընդմիշտ կհիշեմ դա», - Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Նեյմարն ամռանը փորձել էր հեռանալ ՊՍԺ-ից ևվերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Ռեալն» ու «Յուվենտուսը»։ 

Share |

Լրահոս

Loading...