Պերես. Երբ ես վերադարձա, Ռեալը 13-րդն էր ՈւԵՖԱ-ի վարկանիշում

16:06 15.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ամփոփել է վերջին մրցաշրջանների արդյունքները: 

«Մենք պետք է վերադարձնենք քաղցի զգացողությունը, որը կարևոր դեր է խաղացել վերջին 9 տարիների հաղթական ցիկլում: Մենք գիտենք՝ ինչի ենք հասել, դա արժանի է հարգանքի: Ակումբն այնպիսի  հասել է Զիդանի ու այս ֆուտբոլիստների հետ: 

Երբ 2009-ին ես վերադարձա («Ռեալի» նախագահի պաշտոնին), մենք 13-րդն էինք ՈւԵՖԱ-ի վարկանիշում: Հիմա ամեն ինչ փոխվել է: Սրանք անվիճելի փաստեր են: Մենք պետք է հպարտանանք:

Հիմա պետք է վերականգնենք մրցունակությունը: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել, որպեսզի վերակառուցենք կազմը, որում հանդես է գալիս The Best-ի ու «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Լուկա Մոդրիչը: «Ռեալի» 11 խաղացողներ FIFA-ի տարվա խորհրդանշական հավաքականի թենկածու են», - ասել է Պերեսը, որի խոսքերն է մեջբերում AS-ը:

Share |

Լրահոս

Loading...