Թռիչք պաշտպանների վրայով. զավեշտալի դրվագ է գրանցվել ամերիկյան ֆուտբոլի ժամանակ (տեսանյութ)

13:06 15.09.2019

Արդյունավետ դրվագ է գրանցվել ամերիկյան ֆուտբոլի՝ Ազգային համալսարանական սպորտային ասոցիացիայի բարձրագույն լիգայի խաղի ժամանակ:

«Միսիսիպի Սթեյթ Բուլդոգս» - «Քանզաս Սթեյթ» խաղի ժամանակ «Միսիսիպիի» քվոտերբեկ (հարձակման գծի ամենակարևոր խաղացողը) Գարեթ Շրեյդերը փոխանցում է ստացել աջ եզրում ու հայտնվել եզրային գծի մոտ: Նրա վրա են վազել մրցակցի միանգամից երկու պաշտպան, և առաջ գնալու տարածություն գրեթե չի մնացել: Այդ ժամանակ Շրեյդերը որոշում է կայացրել ցատկել մրցակիցների վրայով: «Քանզաս Սթեյթի» խաղացողներից մեկին հաջողվել է ուսով հարվածել քվոտերբեկին: Շրեյդերը պտտվել է օդում ու մեծ բարձրությունից ընկել խոտածածկին: Այնուամենայնիվ, ցատկը Գարեթի թիմին թույլ է տվել մի քանի յարդ առաջ գնալ: 

Ամերիկյան սպորտային անվանի հեռուստաալիքներից մեկը՝ ESPN-ը առանձնացրել է այդ ցատկը: «Թռավ ինչպես ուղղաթիռը», - այդպես են լրագրողները մեկնաբանել դրվագը:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...