Շևչենկոյի որդին մարզվում է Չելսիի ակադեմիայում

17:10 15.09.2019

Նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի հավաքականը, հայտնել է, որ իր որդին մարզվում է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիայում:

«Իմ երկրորդ որդին մարզվում է «Չելսիի» ակադեմիայում: Դա շատ լավ դպրոց է, որը ոչ մեկ տասնյակ գերազանց մակարդակի ֆուտբոլիստներ է պատրաստել:

Ո՞ր հավաքականի կազմում նա կխաղա՞: Ես կուզեի բախվել նման ընտրության: Շատ կուզեի: Այ երբ նման ընտրություն կլինի, այն ժամանակ էլ կխոսենք», - Շևչենկոյի խոսքերն է մեջբերել Vesti.ua-ն:

Անդրեյ Շևչենկոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կիևի «Դինամոյում» 1993 թվականին: 1999-ին հարձակվողը տեղափոխվել է «Միլան», 2006-ին՝ «Չելսի»: 2008-ին Շևան վերադարձել է «Միլան»՝ 1 մրցաշրջան անցկացնելով վարձակալության հիմունքներով: Կարիերան ավարտել է հարազատ ակումբում՝ Կիևի «Դինամոյում», որտեղ անցկացրել է 2009-ից 2012 թվականները:

Share |

Լրահոս

Loading...