Սուարեսը Վալենսիային խփած գոլը նվիրել է Լուիս Էնրիկեի դստեր հիշատակին

12:15 15.09.2019

Իպանական Պրիմերայի 4-րդ տուրում «Բարսելոնան» 5-2 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Խաղը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում:

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դուբլով է աչքի ընկել այս խաղում՝ գոլ խփելով 61-րդ և 82-րդ րոպեներին: Ուրուգվայցին առաջին գոլը տոնելիս խաչել է մատները՝ ցուղադրելով X տառը: Այդ կերպ Սուարեսը հարգել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դստեր՝ Շանայի հիշատակը, գրում է RAC1-ը:

Հիշեցնենք՝ 9-ամյա Շանան ոսկորների քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացավ օգոստոսի 29-ին: Սուարեսի ավագ դուստրը՝ Դելֆինան, Շանայի դասընկերուհին էր:

Հունիսի 19-ին Էնրիկեն «ընտանեկան հանգամանքների պատճառով» պաշտոնապես հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1 տարուց էլ պակաս ժամանակահատված: «Բարսելոնայի» ղեկին եղել է 2014-ից 2017 թվականներին:

Share |

Լրահոս

Loading...