Վոզնիացկին ու Շարապովան ցուցադրական խաղ են անցկացրել ԱՄՆ-ում

13:41 15.09.2019

Դանիացի թենիսիստուհի Կառոլինա Վոզնիացկին ու ռուս Մարիա Շարապովան ցուցադրական խաղ են անցկացրել Գրինբրիրում (Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ):

32-ամյա ռուս թենիսիստուհին 2 սեթում պարտվել է Վոզնիացկուն 6:7, 2:6 հաշվով: Բացի դրանից, թենիսիստուհիները միքստում խաղացել են Բրայան եղբայրների հետ:

Հիշեցնենք, որ WTA վարկանիշում այս պահին Վոզնիացկին 17-րդն է: Շարապովան զբաղեցնում է 135-րդ տեղը:

Share |

Լրահոս

Loading...