Վալդեսը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպմանը

22:45 15.09.2019

«Բարսելոնայի» մինչև19 տարեկանների գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը կարմիր քարտ է ստացել «Ժիրոնայի» դեմ խաղում (1:0), հաղորդում է Marca-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ մարզիչը վիրավորել է գլխավոր մրցավարին այն բանի համար, որ նա խախտում է գրանցել «Ժիրոնայի» օգտին։ Հարկ է նշել, որ այս հանդիպումն առաջինն էր Վալդեսի համար կատալոնական ակումբի պատանեկան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ 37-ամյա Վալդեսը «Բարսելոնայում» խաղացել է 2000-2014 թվականներին: 

Share |

Լրահոս

Loading...