Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ)

18:08 16.09.2019

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ինչպես հայտնի է, վնասվածքի պատճառով չի մասնակցել Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ:

Արդյունքում, հայ ըմբիշը պարգևատրվել է ԱԱ-ի արծաթե մեդալով:

Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չէր կարողացել պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):

Share |

Լրահոս

Loading...