Բարսելոնայի պատանի ֆուտբոլիստը կարող է բացառիկ ցուցանիշ գրանցել

09:52 16.09.2019

«Բարսելոնայի» պատանի ֆուտբոլիստ Անսու ֆատին պատմություն է կերտում և ունի բոլոր հնարավորությունները դառնալու Չեմպիոնների լիգայի պատմության մեջ գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Շաբաթ օրը ֆատին արդեն հայտնվել է Եվրոպայի սպորտային պարբերականների առաջին էջերում: 16-ամյա եզրային հարձակվողը դարձել է Պրիմերայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դառնում նույն խաղում:

Այժմ 16-ամյա Ֆատին ցանկություն ունի նմանատիպ ռեկորդ գրանցել նաև Չեմպիոնների լիգայում: Եթե «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մինչև այս խաղարկության կիսաեզրափակիչ աչքի ընկնի, ապա կդառնա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Պիտեր Օֆորի Կուայեին:

Հիշեցնենք, որ Ֆատին  Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» անդրանիկ հանդիպմանը կլինի 16 տարեկան 332 օրեկան:

Share |

Լրահոս

Loading...