Մալխաս Ամոյան․ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ

15:47 16.09.2019

72 կգ քաշային ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է իր ելույթները Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում։

«Ինձ հնարավորություն տրվեց մասնակցել մեծահասակների ԱԱ-ին։ Չկարողացա արդարացնել մարզիչներիս հույսերը։ Անցկացրի 4 գոտեմարտ՝ 2-ում հաղթեցի, 2-ում պարտվեցի։ Ինչ-որ տեղ թերացել եմ մարզումներիս մեջ։ Կաշխատեմ ավելի շատ մարզվել և շտկել սխալներս, որպեսզի ավելի գրագետ գոտեմարտեր անցկացնեմ։ Փորձի պակասն էլ դեր ուներ, բայց ես ինքս իմ սխալների պատճառով պարտվեցի։

Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ։ Մարզիչների հետ կգտնենք թերությունները և կաշխատենք դրանց վրա, որպեսզի հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց տամ»,- ասել է ըմբիշը։

Հիշեցնենք, որ սա Ամոյանի առաջին ԱԱ-ն էր մեծահասակների հավաքականում։ Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով առավելության էր հասել սերբ Ալեկսա Երսկիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթել էր 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում նա 0։4 հաշվով զիջել էր Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին։ Սփոփիչ գոտեմարտում էլ 4։7 հաշվով զիջել էր կորեացի ըմբիշին։

Share |

Լրահոս

Loading...