Մարսելոն 10 օր բաց կթողնի վնասվածքի պատճառով

18:04 16.09.2019

«Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «ՊՍԺ»-ի հետ կայանալիք առաջիկա հանդիպումը:

Ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝  «Լևանտեի» հետ կայացած հանդիպումից հետո, բժշկական հետազոտություն է անցել, որտեղ ախտորոշվել է վզի շրջանի վնասվածք: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ  վերականգնումը կարող է տևել մոտ 10 օր:

«Ռեալ»- «ՊՍԺ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23:00-ին

Share |

Լրահոս

Loading...