Ռոնալդու. Փոխում էի ալիքը, որ երեխաներս չլսեն բռնաբարության մեղադրանքի մասին լուրերը

16:16 16.09.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է այն սկանդալի մասին, որը կապված էր ամերիկացի Քեթրին Մայորգայի կողմից իրեն ուղղված բռնաբարության մեղադրանքների հետ.

«Նրանք հարված են հասցնում իմ արժանապատվությանը: Ես ընկերուհի ունեմ, ընտանիք, երեխաներ: Երբ նրանք վնասում են հեղինակությանը, շատ վատ է ու դժվար: Մի օր ընկերուհուս հետ հեռուստացույց էինք նայում: Սկսեցին պատմել Ռոնալդուի մասին և նման բաներ:

Լսեցի, որ երեխաներս իջնում են աստիճաններից, ու փոխեցի հեռուստաալիքը, քանի որ ինձ անհարմար էի զգում: Ամաչում էի: Փոխեցի ալիքը, որպեսզի երեխաներս չլսեն, թե որքան վատ բաներ են ասում իրենց հոր և այդ միջադեպի մասին»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում AS-ը:

Share |

Լրահոս

Loading...