Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նա կկենտրոնանա միայն ֆուտբոլի վրա

15:25 16.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից:

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այս պահին պետք է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու վրա աշխատի` շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա:

Share |

Լրահոս

Loading...