Անչելոտի․ Լիվերպուլը Եվրոպայի ամենաուժեղ թիմն է․ սա լուրջ փորձություն է

22:31 16.09.2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՉԼ-ում «Լիվերպուլի» դեմ կայանալիք դիմակայության մասին։

 «Մեր նպատակն այս փուլն անցնելն է, մենք Եվրոպայի ուժեղագույն թիմին ենք դիմակայելու, սա մեզ համար կարևոր փորձություն է։

Պետք է մեր անցյալի սխալների վրա սովորենք։ Անցած տարի պաշտպանությունում լավ աշխատեցինք։ Պետք է որակյալ խաղ ցույց տանք, եթե ուզում ենք հաղթել։

«Լիվերպուլը» նկատելի աճել է, նախորդ տարի դա նրանց ինքնավստահություն էր տվել։ Բայց «Նապոլին» նույնպես կազմն ուժեղացրել է, էմոցիոնալ առումով սա նույնպես փորձություն է, ինչպես նախորդ տարի՝ նույն ինտենսիվությամբ։

Իմ թիմը գիտի՝ ինչպես պաշտպանվել, ինչպես հակագրոհել։ «Նապոլին» պետք է իր խաղը խաղա՝ չափազանց շատ չմտածելով մրցակցի գործողությունների մասին՝ փորձելով իր խաղը թելադրել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։ 

Share |

Լրահոս

Loading...