Ըմբշամարտի ԱԱ․ Չալյանը համառ պայքարում հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով օլիմպիական ուղեգիր

13:51 16.09.2019

77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը շարունակում է պայքարը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Պավել Լիախն էր: Գոտեմարտի մեկնարկում զգացվում էր Չալյանի հոգնածությունը, ինչի արդյունքում մրցակիցը կարողացավ 1 միավոր վաստակել: Չորեքթաթ դրությունում Չալյանը իրեն լավ դրսևորեց ու միավոր չտվեց Լիախին, ինչից հետո անձամբ երկու անգամ 2-միավորանոց հնարք կատարեց ու վստահ առաջ անցավ հաշվի մեջ: Բելառուս ըմբիշը հանձնվելու մտադրություն չուներ և 5-1 հաշվի ժամանակ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոտեմարտը գերլարված անցավ մինչև վերջին վայրկյանները: Չալյանը հաղթեց 1 միավորի առավելությամբ՝ 5-1 հաշվով:

Այս փուլում Չալյանի հաղթանակը ևս մեկ օլիմպիական ուղեգիր ապահովեց Հայաստանի հավաքականի համար:

Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչում, որտեղ ծանր գոտեմարտում կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին: 1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը՝ հաղթելով 9-0 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...