Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանը դուրս եկավ քառորդ, Հովհաննիսյանը՝ 1/8 եզրափակիչ

20:44 16.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան:, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցչին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Share |

Լրահոս

Loading...