Ըմբշամարտի ԱԱ․ Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում է, Ղարիբյանը պարտվեց մեկնարկում

11:14 16.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ 60 և 77 կգ քաշային կարգերում:

60 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովն էր։ Մեր ըմբիշը պարտվեց 7-0 հաշվով: Պարտերում Ղարիբյանը փորձեց դիմադրել, սակայն մրցակցին ի վերջո հաջողվեց պոկել նրան գորգից՝ երկու անգամ 2 միավոր վաստակելով: Ղարիբյանը բողոքարկեց, ինչից հետո մրցավարները տեսակրկնությունը դիտելուց հետո ևս 1 միավոր տվեցին մրցակցին:

77 կգ քաշային կարգում 1/16-ից պայքարը սկսեց Կարապետ Չալյանը, որի մրցակիցը ճապոնացի Շոհեյի Յաբիկուն էր: Ծանր գոտեմարտում Չալյանը կարողացավ հաղթել 4-2 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Share |

Լրահոս

Loading...