Կասիլյասը պատմել է սրտի կաթվածից հետո իր վիճակի մասին

21:35 16.09.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է իր առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ գարնանը իսպանացի դարպասապահը սրտի կաթված էր տարել մարզման ժամանակ։

«Վերականգնումը դանդաղ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լինի։ Հանգիստ և դանդաղ: Բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Այլևս խանգարող հանգամանքներ չկան։ Ես չեմ ուզում որևէ բանի օրինակ լինել։ Եկեք շարունակենք այս պայքարը»,- թվիթերյան էջում գրել է Կասիլյասը։

Իսպանացին «Պորտուում» հանդես է գալիս 2015 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...