Ոստիկանությունը ձերբակալել է Յուվենտուսի երկրպագուներին

13:02 16.09.2019

Ավելի քան 10 մարդ է ձերբակալվել «Յուվենտուսի» երկրպագուների խմբերի դեմ իտալական ոստիկանության անցկացրած գործողությունների ժամանակ: Ոստիկանության տվյալներով երկրպագուները «կազմակերպված հանցավոր համակարգ են» ստեղծել, որը օգտագործել են թուրինյան ակումբի ղեկավարության դեմ, վերջինիս կողմից արտոնություններից զրկվելու պատճառով:

 

Հայտնի է, որ գործողությունները տեղի են ունեցել մեկ տարի տևած հետաքննության արդյունքում: Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, բռնի գործողությունների համար:

Այս գործընթացը սկսվել է 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո, ակումբի միջնորդությամբ:

Share |

Լրահոս

Loading...