Կիրկորովի որդին մարզվում է ԲԿՄԱ-ի ակադեմիայում

20:42 16.09.2019

2012 թվականին ծնված ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի որդին, որը մարզվել է «Բարսելոնայի» ակադեմիայում, սկսել է հաճախել Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիան: Հիշեցնենք, որ Կիրկորովն առաջին անգամ հայր է դարձել 2011 թվականին, այն ժամանակ լույս աշխարհ է եկել նրա դուստրը՝ Ալլա Վիկտորիան:

2012 թվականի հունիսին երգիչը հայտնել էր որդու՝ Մարտինի ծննդյան մասին։ Մարտինը «Բարսելոնայի» ակադեմիա է ընդունվել այս տարվա մարտին։

Մոսկվայի ԲԿՄԱ-ն 9 խաղում վաստակել է 19 միավոր և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը: 

Share |

Լրահոս

Loading...