Կլոպը կարող է հեռանալ Լիվերպուլից զավեշտալի պատճառով

19:58 16.09.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիչկեն հայտարարել է, որ գլխավոր մարզիչը կարող է հեռանալ ակումբից՝ Անգլիայում վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է DAWN-ը:

«Կլոպի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, գաղտնիք չէ, որ «Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել այն։ Պետք է սպասել, թե ինչպես կփոխվի եղանակը Մեծ Բրիտանիայում։ Մի թերագնահատեք վատ եղանակը:

Երբ «Լիվերպուլը» դիմեց մեզ նոր պայմանագրով, մենք ժամանակ խնդրեցինք սպասելու համար։ Յուրգենն ու կինը արթնանում են առավոտյան, իսկ պատուհանից դուրս դեռ մութ է։ Երեկոյան, երբ նրանք հանդիպում են, արդեն մթություն է, իսկ երբեմն էլ անձրև է գալիս», - ասել է Կոսիցկին:

Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող։ 

Share |

Լրահոս

Loading...