Իտալացի լրագրողը եթերում Լուկակուին վիրավորելու համար հեռացվել է աշխատանքից

11:40 16.09.2019

Իտալացի մարզական լրագրող Լուչանո Պասսիրանին քննադատության է ենթարկվել հասարակության կողմից ու հեռացվել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին ռասիստական նկատողության համար: 

TopCalcio24 հեռուստաալիքի եթերի ժամանակ Պասսիրանին հայտարարել է հետևյալը. 

«Եթե խաղի ժամանակ նա մեն-մենակ է դուրս գալիս քո դեմ, դու պարզապես անշնչացած կըկնկնես: Կարող ես փրկվել, եթե 10 բանան ունենաս, որպեսզի տաս նրան՝ ուտելու»:

Այդ բառերից անմիջապես հետո հեռուստատեսության տնօրենը դուրս է եկել եթեր ու ներողություն խնդրել իր գործընկերոջ համար: Նա նաև հայտարարել է, որ Պասսիրանին հեռացված է աշխատանքից: 

Հիշեցնենք, որ այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխված Լուկակուն արդեն ռասիստական վիրավորանքների ենթարկվել է Ա Սերիայում իր առաջին խաղի ժամանակ. «Կալյարիի» երկրպագուները սկսել էին նրան ծաղրել կապկական ձայներ արձակելով:

Share |

Լրահոս

Loading...