Մեսսին կարող է մասնակցել Բորուսիայի հետ հանդիպմանը

17:16 16.09.2019

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով սկսել էր մարզվել ընդհանուր խմբի հետ, կարող է մասնակցել վաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնայի» մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ակումբի բժիշկները հավանություն են տվել Մեսսիի մասնակցությանը այդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 

Ավելի վաղ վնասվածքից ապաքինվել էր թիմի մյուս առաջատար Լուիս Սուարեսը, ով արդեն նշել է իր նորամուտը թիմի կազմում «Վալենսիայի» դեմ խաղում և դարձել է գոլի հեղինակ

Share |

Լրահոս

Loading...