Louis Vuitton-ի սեփականատերը ցանկանում է գնել Միլանը ֆանտաստիկ գնով

00:06 16.09.2019

Ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy-ի ղեկավար Բերնար Առնոն հույս ունի դառնալ «Միլանի» սեփականատերը:

Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը ցանկանում է գնել լեգենդար ակումբը Elliott Management ներդրումային հիմնադրամից մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը 1 միլիարդ եվրոյով: Միևնույն ժամանակ, Elliott Management-ը չի ցանկանում վաճառել «Միլանը»՝ հաշվի առնելով նոր ստադիոններում վերջին ներդրումները, պնդում Է Il Messaggero-ն:

Առնոյի կարողությունը գնահատվում է 85 մլրդ եվրո։ Նա զիջում է միայն Ջեֆ Բեզոսին և Բիլ Գեյթսին: 

Share |

Լրահոս

Loading...