Դե Խեան երկարաձգել է ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը

18:30 16.09.2019

ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվական ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Խեան նոր պայմանագրի համաձայն՝ շաբաթական 290 հազար ֆունտ կստանա, ինչպես Պոգբան։

28-ամյա իսպանացին ՄՅՈՒ էր տեղափոխվել 2011 թվականին ու 367 խաղ անցկացրել թիմի կազմում։ ՄՅՈՒ-ի կազմում Դե Խեան հաղթել է Անգլիայի առաջնությունն ու Գավաթը, հաղթել Լիգայի գավաթն ու 3 անգամ դարձել երկրի սուպերգավաթակիր։ 2016/17 մրցաշրջանում Դե Խեան ՄՅՈՒ-ի կազմում հաղթել է Եվրոպա լիգան։

 

 

Share |

Լրահոս

Loading...