Գարի Նևիլ. Ռայոլան խայտառակություն է ոչ միայն ՄՅՈւ-ի, այլև ամբողջ Եվրոպայի համար

20:36 16.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային և նրա գործակալ Մինո Ռայոլային:

«Պոգբան ցանկանում է հեռանալ, նա հստակ հասկացրել է դա։ Նրա գործակալը խայտառակություն է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի», այլև ամբողջ Եվրոպայի համար։ Նրանք պետք է դադարեցնեն համագործակցել այդ գործակալի հետ։ 

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդին» պետք չէ բանակցել նրա հետ։ Նա կփորձի իրականացնել իր խաղացողի տրանսֆերը և բոնուս ստանալ դրա համար։

Պոգբան աշխարհի լավագույն և ամենահայտնի խաղացողներից մեկն է, բայց ամեն շաբաթ նրա հետ նոր խնդիրներ են առաջանում և միշտ էլ վեճեր կան: Գուցե դա նրա մեղքը չէ, բայց դա կործանարար ազդեցություն է ունենում ակումբի վրա։ Ահա թե ինչու Սըր Ալեքս Ֆերգյուսոնը այնքան վճռական էր, երբ ազատվում էր խաղացողներից: Նրանք քանդել են ակումբը», - Նևիլի խոսքերը փոխանցում է The 42-ը:

Share |

Լրահոս

Loading...