Նեյմարն ու Մբապեն չեն կարողանա մասնակցել Ռեալի դեմ խաղին

17:48 16.09.2019

ՊՍԺ-ն կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռեալի» հետ առաջին տուրի խաղից առաջ:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «սերուցքայինների» հետ խաղին փարիզյան ակումբին չեն կարող օգնել հիմնական հարձակվողները՝ Նեյմարն ու Կիլիան Մբապեն: Բրազիլացին որակազրկված է նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մրցավարին վիրավորելու համար: Ֆրանսիացին դեռ չի ապաքինվել վնասվածքից:

ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող՝ Էդինսոն Կավանին, նույնպես շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ուրուգվայցին կարող է հասցնել շարք վերադառնալ, բայց հազիվ թե մեկնարկային կազմում ընդգրկվի:

ՊՍԺ - «Ռեալ» խաղը նախատեսված է սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...