Ռեալի տրանսֆերային բյուջեն կգերազանցի 400 միլիոնը

20:24 16.09.2019

Մադրիդի «Ռեալը» խոշոր տրանսֆերների է պատրաստվում բյուջեի ավելացման շնորհիվ, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն արդեն ունի 156 մլն եվրո, որը կծախսվի նորեկների ստորագրման համար: Սակայն այդ միջոցներից բացի, իսպանական ակումբը ցանկանում է ներգրավել ևս 285 միլիոն եվրոյի չափով վարկային միջոցներ, որոնք մտադիր է ստանալ շահավետ պայմաններով և ցածր տոկոսադրույքներով:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» ընդհանուր տրանսֆերային բյուջեն կկազմի մոտ 441 միլիոն եվրո։ «Սերուցքայինների» հաջորդ հիմնական նպատակը կլինի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գնահատվում է 200 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...