Մբապե․ Շատ տխուր եմ, որ չեմ կարողանա մասնակցել Ռեալի հետ խաղին

22:40 16.09.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, որ շատ է տխրել, որ վնասվածքի պատճառով բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռեալի» հետ խաղը։

 «Հիմա դա պաշտոնական տեղեկություն է․ ես չեմ կարողանա մեր եվրոպական մրցելույթները սկսել «Ռեալի» հետ խաղով։ Շատ տխուր եմ, որ չեմ կարողանա խաղալ, բայց տրիբունայից կաջակցեմ թիմիս։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կվերադառնամ խաղադաշտ ու առավելագույնս կանեմ թիմի համար»,- գրել է Մբապեն թվիթերյան իր էջում։ 

«Ռեալի» հետ խաղը բաց է թողնելու նաև Նեյմարը, որը որակազրկված է, նաև հարձակվող Էդինսոն Կավանին, որը նույնպես դեռ չի ապաքինվել վնասվածքից։

ՊՍԺ-«Ռեալ» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։  

 

Share |

Լրահոս

Loading...