Ռոնալդուն պատմել է, երբ է ամուսնության առաջարկ անելու ընկերուհուն

19:23 16.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ է պատրաստվում ամուսնանալ իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

Ֆուտբոլիստը Ռոդրիգեսի հետ սկսել է հանդիպել 2016 թվականին։ 2017-ում աղջիկը ծնեց աղջիկ Ալան Մարտինին:

«Ջորջինան ինձ շատ է օգնում։ Ես սիրում եմ նրան: Մի օր մենք հաստատ կամուսնանանք, ինչու ոչ։ Դա իմ մայրիկի երազանքն է։ Ջորջինան իմ ընկերն է, մենք շատ ենք խոսում, միմյանց բացում ենք մեր սիրտը», - ասել է Ռոնալդուն։

Share |

Լրահոս

Loading...