Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

21:54 16.09.2019

«Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցն առաջարկել է «Юность»  արենան վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը ծնվել է Արմավիրում ու քաղաքի պատվավոր քաղաքացի է համարվում։

«Այսօր մեր ակումբը համապատասխան նամակով դիմել է Արմավիր քաղաքի ադմինիստրացիոն կենտրոն ու Արմավիրի քաղաքային դումա։

Հույս ունենք, որ առաջիկայում այն մարզադաշտը, որտեղ «Արմավիր» ՖԱ-ն անցկացնում է իր խաղերը, կկրի Արմավիրի պատվավոր քաղաքացու, «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անունը ու կկոչվի «Սիմոնյանի անվան մարզադաշտ»,- ասված է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ։

 

 

Share |

Լրահոս

Loading...