Մտքով ու հավատով սպասելու ենք նրա նոր հաղթանակին. Վիուլեն Այվազյանը՝ Արթուր Ալեքսանյանի մասին

12:16 16.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ գետամարտից հետո հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք ունի: 

Ալեքսանյանի մասին «Ֆեյսբուք»-յան իր էջում գրառում է կատարել գյումրեցի ֆուտբոլիստ, «Երևանի» հարձակվող Վիուլեն Այվազյանը.

«...քչերը գիտեն թե ինչ գնով են նրան տրվել և տրվում այս հաղթանակները: Մարդկանց գերակշռող մասը չգիտի, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել Արթուրը բոլոր այս նվաճումներին հասնելու համար: Մեծագույն մարզիկ ըմբշամարտի ողջ պատմության մեջ, գերբնական ուժի և կամքի տեր մարդ, ով շատ ու շատ հաղթանակներ է տարել՝ անտեսելով ու հաղթահարելով ծանր վնասվածքները, և վաղը բոլորս մտքով ու հավատով սպասելու ենք նրա նոր հաղթանակին։ Մենք քո հետ ենք ՉԵՄՊԻՈՆ!!!», - գրել է ֆուտբոլիստը:

Ըստ նախնական տվայլների՝ Արթուրը չի հրաժարվելու եզրափակիչ գոտեմարտից: Այս երեկո մեր ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի ռուս Մուսա Եվլոևի հետ: 

Share |

Լրահոս

Loading...