Մուսա Եվլոև. Առողջություն եմ մաղթում Արթուր Ալեքսանյանին

12:25 17.09.2019

Ռուս Մուսա Եվլոևը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակչում ռուս ըմբիշը պետք է ուժերը չափեր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր գոտեմարտի մասնակցությունից և արժանացել արծաթե մեդալի:

«Աշխարհի առաջնությանը մոտեցել էի լավագույն մարզավիճակում և շատ եմ ցավում, որ չանցկացրի եզրափակիչ գոտեմարտը: Երկար էի պատրաստվել ու սպասում էի Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին, թեև նախորդ տարի աշխարհի առաջնությունում հաղթել էի նրան: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արթուրին: Մինչև վերջին պահը չգիտեի, որ նա հրաժարվելու է եզրափակչի մասնակցությունից:

Օլիմպիական խաղերի ուղեգիրն արդեն մերն է, սակայն տանը կա լուրջ մրցակցություն և պետք է հաղթահարել այդ փուլը: Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կպաշտպանեմ Ռուսաստանի գույները: Պատրաստ եմ ամեն ինչ անել Տոկիո մեկնելու և Խաղերում հաղթելու համար»,- ասել է Մուսա Եվլոևը:

Share |

Լրահոս

Loading...