Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

09:27 17.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Մաքսիմ Մատլակովի հետ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պատասխան պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Share |

Լրահոս

Loading...