Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

16:50 17.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադալի Ղերաիին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:

Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։

 

Քառորդ եզրափակչում Չալյանը 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին՝ ապահովելով Հայաստանի հավաքականի համար երկրորդ օլիմպիական ուղեգիրը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Չալյանը 2։5 հաշվով ցավալի պարտություն էր կրել Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսիից։ Երկրորդ մրցափուլի կեսին հայ ըմբիշը 2։1 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Կեսիդիսը 4 միավորանոց գցում կատարեց։ 

Share |

Լրահոս

Loading...