Կոնտե. Ինտերը պետք է ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը

10:24 17.09.2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մամլո ասուլիսի ընթացքում կիսվել է Չեմպիոնների լիգայի անդրանիկ տուրի «Սլավիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին սպասելիքներով.

«Շատ կարևոր է չսավառնել ամպերում: Պետք է հասկանանք, որ բարդ հանդիպում է սպասվում: Մեզ անհրաժեշտ է քրտնաջան աշխատել և զինվել համբերությամբ: Հռոմը մեկ օրում չի կառուցվել:

«Սլավիան» ուժեղ եզրեր ունի և լավ է խաղում պաշտպանությունում: Պատահական չէ, որ նրանք 2 գոլ են բաց թողել և խփել են 17-ը: Այնպես որ, մեզ հեշտ զբոսանք չի սպասվում»:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Share |

Լրահոս

Loading...