Լյուսիեն Ֆավր. Բարսելոնայի դեմ պետք է համարձակ գործել

09:45 17.09.2019

Դորտմունդի «Բորուսիայի»  գլխավոր մարզիչ  Լուսիեն Ֆավրը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպմանն ընդառաջ մամլո ասուլիս է տվել, որում մասնավորապես ասել է.

«Բնականաբար, մենք մեծ անհամբերությամբ ենք սպասում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Ես 1991 թ. վերապատրաստում եմ անցել Յոհան Կրոյֆֆի մոտ և դա ինձ շատ է ոգևորել:

Այս հանդիպման  ողջ  ընթացքում պետք է պահպանենք կենտրոնացումը, լինենք համարձակ և պատրաստ՝ ցանկացած զարգացման»:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մեջբերելով Ֆավրի խոսքերը, նշում է, որ հանդիպմանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցի թիմի ձախ պաշտպան Նիկո Շուլցը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 

Share |

Լրահոս

Loading...