Առաջին խումբ. Առաջատար Վանը հաղթել է, Շիրակ-2-ը 8 գոլ է խփել Դիլիջանին (այլ արդյունքներ)

11:00 17.09.2019

Սեպտեմբերի 16-ին կայացել են Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի բոլոր 8 հանդիպումները:

Առաջատար «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Տորպեդոյին» և 4:3 հաշվով հաղթանակ է տարել:

«Վանի» կազմում գոլեր են հեղինակել Նիկիտա Անդրեևը, Արման Խաչատրյանը, Կարեն Խատուևն ու Էզա Կուասի Ուիլֆրեդը, իսկ «Տորպեդոյի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Օսման Սուլեյմանովը, Միրոսլավ Դեդան և Ռիկո Կանակուբոն:

Այս հաղթանակից հետո «Վանը» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և միանձնյա գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Իսկ «Տորպեդոն» 9 միավորով 8-րդ տեղում է:

«Վան»-«Տորպեդո»՝ 4:3

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Նիկիտա Անդրեև, 11, Արման Խաչատրյան, 29, Կարեն Խատուև, 41, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 67 («Վան»), Օսման Սուլեյմանով, 26, Միրոսլավ Դեդա, 33, Ռիկոու Կանակուբո, 68 («Տորպեդո»)

Գոլառատ ու հետաքրքիր ընթացք է ստացել Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած հանդիպումն «Արարատ-2»-ի և «Վեստ Արմենիայի» միջև: Հյուրերը 5:4 հաշվով հաղթանակ են տարել. հատկանշական է, որ 90-ից 95-րդ րոպեներին թիմերը 4 գնդակ են ուղարկել միմյանց դարպասները:

«Վեստ Արմենիան» 7 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Արարատ-2»-ը մեկ խաղ պակաս է անցկացրել ու 6 միավորով գտնվում է 13-րդ տեղում:

«Արարատ-2»-«Վեստ Արմենիա»` 4:5 (1:1)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Գոլերը՝ Վոլոդյա Իսրայելյան, 41, Իգոր Գաբրիել Ագուիար, 74, 90, 11մ, 90+1 («Արարատ-2»), Միխայիլ Ժաբկին, 5, Ռուսլան Մամեդով, 54, Ռոման Ջիգաև, 71, Վլադիմիր Բաբայան, 90+3, Սերգեյ Օրլով, 90+5 («Վեստ Արմենիա»)

 «Վեստ Արմենիային» ընդամենը մեկ միավորով է զիջում «Ուրարտու-2»-ը, որն այս տուրում Սիսիանում մրցել է «Լեռնային Արցախի» հետ ու անակնկալ ոչ-ոքի խաղացել. թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները՝ 0:0:

 «Ուրարտու-2»-ը 17 միավորով երրորդն է, «Լեռնային Արցախը» մեկ խաղ պակաս է անցկացրել ու 5 միավորվ գտնվում է 14-րդ տեղում է:

«Լեռնային Արցախ»-«Ուրարտու»՝ 0:0

Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Թավաքալյան

Տուրի մյուս խաղում «Լոկոմոտիվը» նախկին «Միկա» մարզադաշտում ընդունել է «Անիին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ «Լոկոմոտիվը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, իր միավորների թիվը հասցրել է 15-ի և Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Անին» 7 խաղից հետո ընդամենը մեկ միավոր ունի իր ակտիվում:

«Լոկոմոտիվ»-«Անի»՝ 2:0 (1:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Ալեքսեյ Բոյկո, 90+2, Արամ Շահնազարյան, 52

7-րդ տուրի իր հանդիպումը հաղթանակով է ավարտել նաև «Սևանը»: Սևան քաղաքը ներկայացնող թիմը Երևանում հյուրընկալվել է «Փյունիկ-2»-ի կողմից և 4:2 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:

«Սևանի»կազմում գոլեր են հեղինակել Արեգ Ազատյանը,Մհեր Սահակյանը և Արամ Լոռեցյանը, որը դուբլ է ձևակերպել:

Այս հաղթանակի շնորհիվ «Սևանն» արդեն 13 միավոր ունի իր ակտիվում. Արմեն Սանամյանի թիմը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ «Փյունիկ-2»-ը 10-րդն է (7 միավոր): Երկու թիմերն էլ 6-ական հանդիպում են անցկացրել:

«Փյունիկ-2»-«Սևան»՝ 2:4 (1:4)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արման Ալաբերքյան

Գոլերը՝ Ալիկ Առաքելյան, 21, Աշոտ Քոչարյան, 58 («Փյունիկ-2»), Արեգ Ազատյան, 7, Արամ Լոռեցյան, 19, 24, Մհեր Սահակյան, 26 («Սևան»)

Եվս մեկ խաղ կայացել է Աշտարակում: «Արագածը» հյուրընկալել է «Ալաշկերտ-2»-ին և ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտել հանդիպումը:

Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Ախմեդ Ջինդոյանը (11մ), Արման Մանուկյանը, մեկ դրվագում էլ Արթուր Ավագիմյանի փոխանցումից հետո գրանցվել է ինքնագոլ: Իսկ տանտերերի կազմում ֆանտաստիկ գոլով աչքի է ընկել Մուրադ Ասատրյանը, գոլեր են հեղինակել նաև Ալեն Կարապետյանը և Միքայել Աղբալյանը:

11 միավոր վաստակած «Ալաշկերտ-2»-ը, որը 6-րդն է մրցաշարային աղյուսակում, հաջորդ տուրում սեպտեմբերի 24-ին կընդունի ԲԿՄԱ-ին:

«Արագածը» 7 միավորով 9-րդ տեղում է:

«Արագած»-«Ալաշկերտ-2»` 3:3 (1:2)

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Էրիկ Գալստյան

Գոլերը՝ Մուրադ Ասատրյան, 5, Ալեն Կարապետյան, 58, Միքայել Աղբալյան, 80 («Արագած»), Ախմեդ Ջինդոյան, 45, Արթուր Ավագիմյան, 45+1, 11մ, Արման Մանուկյան, 49 («Ալաշկերտ-2»)

Եվս մեկ խաղ կայացել է Գյումրիում: «Շիրակ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Դիլիջանին» և 8:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել: Գյումրեցիների կազմում պոկեր է ձևակերպել Գևորգ Վարդիկյանը, հեթ-տրիկով աչքի է ընկել Առլեն Ծատուրյանը, ևս մեկ գոլ էլ հեղինակել է Աշոտ Վարդանյանը:

«Դիլիջանի» գոլերը խփել են Սեմյոն Մուրադյանը և Կարեն Ենգիբարյանը:

«Շիրակ-2»-ն այս հաղթանակի շնորհիվ 6 միավոր ունի իր ակտիվում ու Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Դիլիջանը» 5 խաղից հետո ոչ մի միավոր չունի ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Շիրակ-2»-«Դիլիջան»՝ 8:2 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սամվել Հովսեփյան

Գոլերը՝ Գևորգ Վարդիկյան, 28, 51, 58, 77, Աշոտ Վարդանյան, 52, Առլեն Ծատուրյան, 54, 70, 87 («Շիրակ-2»), Սեմյոն Մուրադյան, 38, Կարեն Ենգիբարյան, 90+1 («Դիլիջան»)

Տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիա-2»-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Մասիսին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել:

«Արարատ-Արմենիա-2»-«Մասիս»՝ 3:2 (2:1)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Հակոբ Խաչատրյան, 28, 86, Էրիկ Ազիզյան, 45+1, 11մ («Արարատ-Արմենիա-2»), Իվան Երոխին, 31, Սոսլան Խորտիև, 83 («Մասիս»)

7-րդ տուրից հետո Առաջին խմբի մրցաշարային աղյուսակն, ընդհանուր առմամբ, այս տեսքն ունի՝

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Վան 7 7 0 0 24 5 21
2.  Վեստ Արմենիա 7 6 0 1 22 10 18
3.  ՈՒրարտու-2 7 5 2 0 26 1 17
4.  Լոկոմոտիվ 6 5 0 1 12 7 15
5.  Սևան 7 4 1 2 13 10 13
6.  Ալաշկերտ-2 7 3 2 2 20 11 11
7.  Արարատ-Արմենիա-2 6 3 0 3 12 15 9
8.  Տորպեդո 7 3 0 4 13 24 9
9.  Արագած 6 2 1 3 14 15 7
10.  Փյունիկ-2 6 2 1 3 12 14 7
11.  Շիրակ-2 7 1 3 3 11 11 6
12.  ԲԿՄԱ 5 2 0 3 7 10 6
13.  Արարատ-2 6 2 0 4 15 17 6
14.  Լեռնային Արցախ 6 1 2 3 10 9 5
15.  Մասիս 6 1 1 4 12 24 4
16.  Անի 7 0 1 6 1 20 1
17.  Դիլիջան ՖԱ 5 0 0 5 4 25 0

 

Share |

Լրահոս

Loading...