Անամոթ տականքներ.Յուրգեն Կլոպը հումորով է խոսել Նապոլիի տակտիկայի մասին

12:49 17.09.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը վերհիշել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլում «Նապոլիից» կրած պարտությունը.

«Նախորդ տարի «Նապոլիի» դեմ խաղում մենք կազմակերպչական խնդիրներ ունեցանք: Մենք միշտ ասում ենք ֆուտբոլիստներին, որ կարևորը մեծ ջանքեր գործադրելն է, սակայն առաջին հերթին պետք է տիրապետել տեղեկատվության մրցակցի մասին:

Մենք ֆուտբոլիստներին տեղեկացրել էին, որ իտալացիները խաղալու են մեկ կենտրոնական կիսապաշտպանով, սակայն խաղի ընթացքում պարզվեց, որ նրանք երկուսն են. անամոթ տականքներ: Լավ է, որ գոնե պարտվեցինք 0-1 հաշվով»:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այսօր հյուրընկալվելու է իտալական  «Նապոլիին», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում:

Share |

Լրահոս

Loading...