Կոկորինը և Մամաևը ազատ են արձակվել

11:14 17.09.2019

Ռուս ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Երկու ֆուտբոլիստներն էլ արհամարհել են լրագրողներին և արագ հեռացել են:

Հիշեցնենք, որ 2018թ հոկտեմբերի 8-ին «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը, նրա եղբայրը և «Կրասնոդարի» խաղացող Պավել Մամաևը Մոսկվայի ժամանցի վայրերից մեկում ծեծի են ենթարկել  վարորդ Վիտալի Սոլովչուկին և ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտոնյա Դենիս Պակին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում ֆուտբոլիստների խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Դատարանը որոշել էր  ֆուտբոլիստներին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման:

Իսկ ահա սեպտեմբերի 6-ին Բելգորոդի շրջանային դատարանը բավարարեց Կոկորինի և Մամաևի վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը:

Նշենք, որ «Զենիթը» արդեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Կոկորինի հետ, իսկ ահա «Կրասնոդարը» նախնական տեղեկությունների համաձայն կխզի պայմանագիրը Մամաևի հետ:  

Share |

Լրահոս

Loading...