Մեսսին պատմել է, թե ինչպես է դիմակայում քննադատների ճնշմանը

10:44 17.09.2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Մեսսին պատմել է, թե ինչպես է կարիերայի ընթացքում դիմակայել լուրջ ճնշումների.

«Կարիերայիս հենց սկզբից  ենթարկվել եմ բազմաթիվ ճնշումների և տարիների ընթացքում վարժվել եմ դրան: Քննադատության մի քանի տեսակներ կան: Երբեմն ուշադրություն չեն դարձնում լավ ես խաղացել, թե վատ:

Այդպիսի քննադատությունը մտահոգիչ է: Այդուհանդերձ, պետք է  կենտրոնանալ Ֆուտբոլի վրա»:

Հիշեցնենք, որ այսօր «Բարսելոնան» խաղալու է Դորտմունդի  «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակներում: Սեպտեմբերի 15-ից Մեսսին մարզվում է ընդհանուր խմբի հետ և  ստացել է բժիշկների հավանությունը ՝ մասնակցելու այսօրվա խաղին:

Share |

Լրահոս

Loading...