CAS-ը կրճատել է Նեյմարի՝ մրցավարներին վիրավորելու համար ստացած որակազրկումը

16:11 17.09.2019

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) իր պաշտոնական կայքում հրապարակել է ՊՍԺ-ի՝ հարձակվող Նեյմարի որակազրկման վերաբերյալ ներկայացրած բողոքարկման արդյունքները:

Որակազրկումը, հիշեցնենք, վերաբերում էր եվրագավաթային խաղերին:

Ֆրանսիական ակումբի բողոքը մասնակի բավարարվել է. բրազիլացու որակազրկումը մեկ խաղով կրճատվել է՝ երեքից հասնելով 2-ի: Այսպիսով, հարձակվողը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղին, բայց բաց կթողնի «Ռեալի» ու «Գալաթասարայի» հետ 1-ին և 2-րդ տուրերի խաղերը:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղից հետո (1:3) Նեյմարը, որը չէր մասնակցում հանդիպմանը, քննադատել էր մրցավարներին սոցիալական ցանցերում:

Share |

Լրահոս

Loading...