Red Eagles-ը երկրպագուների համար ուղևորություն է կազմակերպում Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին

18:00 17.09.2019

Հոկտեմբերի 12-ին և 15-ին տեղի կունենան 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լիխտեյնշտեյն-Հայաստան- և Ֆինլանդիա-Հայաստան կարևոր հանդիպումները: 

Հայաստանի ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերելու նպատակով Red Eagles ֆան շարժումը կազմակերպում է ինքնաթիռով ուղևորություն երկրպագուների համար: Ուղևորության արժեքը մեկ անձի համար 600 եվրո է:

Այն ներառում է՝

-վիզա

-ինքնաթիռի տոմս(Թբիլիսի-Միլան,Միլան-Հելսինկի, Հելսինկի-Թբիլիսի)

-Տեղափոխում Միլան-Լիխտեյնշտեյն-Միլան

-ապահովագրություն -հյուրանոց Միլանում՝ Ginosi Apartels and Hotels, ներառյալ նախաճաշ` 10․ 10 - 14․ 10

-Հյուրանոց Հելսինիկում՝ «Cheap sleep Hellsinki»-ում՝ 14․ 10 - 16․ 10

-Մեկնումը` հոկտեմբեևրի 10-ին, իսկ վերադարձը Երևան` հոկտեմբերի 16-ին Ֆինլանդիայից

Մանրամասները՝ Red Eagles-ի տարածած հաղորդագրության մեջ.

Share |

Լրահոս

Loading...