Ռոյս. Ուրախ կլինեմ, եթե Մեսսին խաղա. նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է

14:10 17.09.2019

«Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով.

«Խոսել եմ Ալկասերի հետ: Նա հենց ինքը հանգստությունն է: Հուսով եմ՝ նա կօգնի մեզ այսօր լավ արդյունք գրանցել: Ալկասերը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, որին բավական է նույնիսկ մեկ դրվագը, որպեսզի գոլ խփի, ինչով էլ բացատրվում է նրա տպավորիչ արդյունավետությունը:

Ես շատ ուրախ կլինեի, եթե Մեսսին վաղը խաղար: Նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...