Ռոման ներկայացրել է Մխիթարյանի նորամուտի գոլը՝ գրաֆիկ տարբերակով

12:41 17.09.2019

«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ իտալական թիմի կազմում խփած առաջին գոլի գրաֆիկ տարբերակը:

Հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլով աչքի էր ընկել Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ իր նորամուտի խաղում, այնուհետև երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել նաև «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստն այդ խաղում:

«Ռոմայի» ներկայացրած գրաֆիկ տեսանյութը՝ ստորև.

Share |

Լրահոս

Loading...